ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Իրանը գնդակոծել է զինյալների դիրքերը «սահմանից այն կողմ»

Իրանը գնդակոծել է զինյալների դիրքերը «սահմանից այն կողմ»
15.11.2020 | 14:43

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը, որոնք հարձակում են գործել Իրանի սահմանապահների վրա, հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:


Նախօրեին իրավապահները հայտնել են Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած մարտերում իրանցի երեք սահմանապահների զոհվելու մասին: Ուժայինները նշել են, որ թույլ չեն տվել գրոհայինների ներթափանցումն Իրանի տարածք։ «Իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսի ցամաքային ուժերը շաբաթ առավոտյան գնդակոծել են ահաբեկչական հակահեղափոխական խմբավորումների դիրքերը մեր երկրի հյուսիս-արեւմտյան սահմանից այն կողմ», – ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերում է հեռուստառադիոընկերությունը:


Իրանի զինվորականները հայտնել են, որ գրոհայիններին լուրջ վնաս է հասցվել, որն իրականացվել է հրետանային կրակով, սակայն չեն հստակեցրել, թե որ երկրի տարածքում են գտնվել չհրապարակված խմբավորման դիրքերը:
Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Թուրքիային և Իրաքին։

Դիտվել է՝ 2408

Մեկնաբանություններ